Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում։
Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ։
Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Ռուսական «Коммерсант»-ը օգոստոսի 11-ին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվում Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին և այն քաղաքական գործընթացներին, որոնք ընթանում են շրջափակված հայկական տարածքի շուրջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը, որի հետ քննարկել է նաև ռուս-ադրբեջանական երկկողմ փոխգործակցությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Ադրբեջանը և Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը, անհրաժեշտ է դեռ լուծել որոշ բարդ խնդիրներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Երևանը ևս չպետք է տարածքային պահանջներ ունենա։
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է Բաքվի ու Երևանի հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին։